Կալանավորյալը փախուստի է դիմել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից նոյեմբերի 14-ին` ժամը 05:30-ի սահմաններում, փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1987թ. ծնված Թելման Արշակի Ալավերդյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի 1 կետով, 329 հոդվածի 1 մասով և 324 հոդվածի 1 մասով:
Թ. Ալավերդյանին տեսնողներին խնդրում ենք զանգահարել 010-44-29-04, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
http://armenpress.am/arm/news/
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



