Դանակով Սպիտակ տուն ներխուժած պատերազմի վետերանին 17 ամսով ազատազրկել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահի նստավայրի տարածք ներխուժած պատերազմի վետերան Օմար Գոնսալեսին դատապարտել են 17 ամսվա ազատազրկման։ Մեղադրող կողմը պահանջում էր 2 տարվա ազատազրկում, սակայն Վաշինգթոնի դատարանը որոշել է 17 ամսով ազատազրկել նրան, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Associated Press գործակալությանը։
Հոգեկան շեղումներ ունեցող Գոնսալեսը խոստացել է ավարտին հասցնել սկսած բուժման կուրսը։ Բացի այդ, նրան արգելել են հայտնվել Վաշինգթոնի տարածքում, որպեսզի զերծ մնա նման հարձակում կատարելու գայթակղությունից։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել 2014թ. սեպտեմբերին։ Գոնսալեսը ցատկել էր ցանկապատի վրայով, մտել Սպիտակ տան շենք։ Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էր 9 սմ շեղբով դանակ, իսկ մեքենայի միջից առգրավվել էր 800 փամփուշտ։



