Շղթայական վթար Երեւանում. Toyota-ն բախվել է կայանված վիճակում 3 ավտոմեքենաների՝ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ CPS բենզալցակայանի հարեւանությամբ, բախվել են Toyota մակնիշի 34 QM 655 համարանիշի եւ թիվ 10 երթուղին սպասարկող 45 15 Տ համարանիշի Higer մակնիշի մարդատար ավտոբուսը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախումից հետո Toyota-ն բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 35 ԼQ 883 համարանիշի, BMW մակնիշի 10 ՏԼ 297 համարանիշի եւ Volkswagen Golf մակնիշի 27 AR 027 համարանիշի ավտոմեքենաներին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



