Գերմանական նավթային ընկերությունը լքում է Ադրբեջանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանական Deitsche Erdoel AG (DEA) ընկերությունը հայտարարել է Ադրբեջանում իր բաժանմունքը փակելու մասին:
Այս մասին, report.az-ին տեղեկացրել են Ադրբեջանի հարկային նախարարությունում` նշելով, որ պարտատերերը կարող են իրենց պահանջներն ընկերությանը ներկայացնել երկու ամսվա ընթացքում:
Գերմանական DEA ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Համբուրգում: Ընկերությունը նավթի եւ գազի հետախուզման եւ արդյունահանման գծով գործառույթներ էր անցկացնում Ադրբեջանում:
Հետաքրքրիր է, որ երեկ DEA-ն հայտարարել է նաեւ Թուրքմենստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին` դրա համար որպես պատճառ նշելով բյուրոկրատական խոչընդոտները եւ կոռուպցիան:
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանից հեռացել են էներգետիկ ոլորտի հետ առնչվող տասնյակ ընկերություններ:



