Թույլ տվեք իմ մտքերը իմ մեջ պահել. Կարեն Կարապետյանը՝ 2018թ. վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չի հստակեցնում՝ առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը 2018թ. վարչապետի պաշտոնի համար, թե՞ ոչ։
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ՀՀԿ-ում 2018թ. վարչապետի թեկնածու առաջադրելու քննարկումների ժամանակ իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է, վարչապետն ասաց. «Առաջադրելու եմ ես իմ թեկնածությունը, թե ոչ, թույլ տվեք դրա շուրք իմ մտքերը իմ մեջ պահել»:
Միևնույն ժանանակ, վարչապետը նշեց, որ գնահատում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փորձը և մեծ դերակատարումը Հայաստանի զարգացման գործում:
http://armenpress.am/arm/news/912530/
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



