Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԱԺ փոխխոսնակի հետ հանդիպումից հետո ուսանողները դադարեցնում են հացադուլը և վերադառնում նորմալ դասապրոցեսի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի առնչությամբ դժգոհություն ունեցող ուսանողներն Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո հայտարարեցին հացադուլը դադարեցնելու և նորմալ դասապրոցեսի վերադառնալու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ուսանողներից Դավիթ Պետրոսյանն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում իրենք առաջարկել են կազմակերպել կլոր սեղան-քննարկում, որին հնարավորություն կունենան մասնակցել հանրության հնարավորինս լայն շերտեր: «Պատգամավորները բավարարել են մեր առաջարկը, և մենք գտնում ենք, որ այս պահին սա լավագույն լուծումն էր: Մենք դադարեցնում ենք հացադուլը և դասադուլը, քանի որ դրանք ընդամենը միջոց էին մեր ձայնը լսելի դարձնելու համար: Մենք կարողացանք լսելի դարձնել մեր ձայնը»,-  ընդգծեց նա:

Դավիթ Պետրոսյանը նաև նշեց, որ կլոր սեղան-քննարկումից հետո, երբ կներկայացնեն իրենց փաստարկները, առաջարկները, կտեսնեն, թե ինչ արդյունքներ կլինեն, կորոշեն իրենց քայլերը: «Այս պահին մենք հասանք նրան, որ կազմակերպենք քննարկում, որին կմասնակցեն հանրության հնարավորինս լայն շերտեր: Մեզ ասել են, որ եթե մենք կարողանանք ապացուցել, որ արդեն ընդունված օրենքում սխալներ կան, պատրաստ կլինեն փոփոխությունների: Մենք պատրաստ ենք քննարկմանը և կներկայացնենք մեր առաջարկները»,- մանրամասնեց Պետրոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ պատգամավորներն ընդառաջ են գնացել իրենց խնդրանքին և երաշխավորել են, որ դասադուլ արած ուսանողների նկատմամբ ճնշումներ չեն իրականացվի: «Կարծում ենք կլոր սեղանն այս պայմաններում լավագույն տարբերակն է: Մեր նպատակը մեր ձայնը բարձրացնելն էր, և այս պահին սա եղած տարբերակներից լավագույնն է: Սա հնարավորություն է, իսկ թե ինչպես այն կիրացնենք, կախված է մեզանից»,- հավելեց Պետրոսյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտնեց, որ օրենքի վերաբերյալ կլոր սեղան-քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին: «Մենք նոյեմբերի 22-ին Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի գլխավորությամբ կկազմակերպենք կլոր սեղանի ձևաչափով հանրային լսումներ, որի ընթացքում կքննարկենք թե տարկետման, թե ուսանողների խնդիրները: Այդ ամենը լինելու է հրապարակային: Մենք ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք լսել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ձայնը: Մենք ուսանողներին խնդրել ենք, որպեսզի դադարեցնեն դասադուլն ու հացադուլը, որովհետև դրանք ինքնանպատակ չեն: Դասադուլ անում են, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն, մենք լսեցինք նրանց ձայնը»,- ընդգծեց Շարմազանովը:  

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել