Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դպրոցի տնօրենը հավաստիացնում է՝ ընտանեկան բռնության թեմայով շարադրություն չի հանձնարարվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջերս տեղեկություն էր տարածվել ու ահազանգ հնչեցվել, որ Երեւանի Միսաք Մանուշյանի անվան համար 48 դպրոցում երեխաներին հանձնարարվել է գրել շարադրություն՝ ընտանեկան բռնության թեմայով:

Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում եւ ընտանեկան բռնության թեման դպրոցում ընդհանրապես չի արծարծվել:

Ընդամենը, ըստ նրա, 8-9-րդ դասարանի այն աշակերտներին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել համապատասխան ծրագրին, առաջարկվել է գրել, թե ինչ է բռնությունը իրենց պատկերացմամբ:

Ծրագիրն իրականացվել է բռնության միջազգային օրվան՝ նոյեմբերի 19-ին ընդառաջ:

«Դպրոցի, քաղաքապետարանի եւ «Վորլդ վիժն» հասարակական կազմակերպության միջեւ ստորագրվել է եռակողմ հուշագիր: Այդ հուշագրի համաձայն՝  «Վորլդ վիժնը» կարող է տարբեր միջոցառումներով հանդես գալ դպրոցում, իհարկե՝ դասաժամերից հետո: Այս ծրագիրն էլ դրանցից մեկն էր: Եկել էր «Վորլդ վիժն» կազմակերպության մասնագետը, ես նաեւ կցել եմ մեր հոգեբանին, որ ինքն էլ շատ նուրբ ձեւով կարողանա երեխաների հետ զրույցը անցկացնել: Նրանց հետ «Կյանքը՝ առանց բռնության» թեմայով զրույց է անցկացվել: Սեմինար: Մասնագետը երեխաներին առաջարկել է հենց այդ պահին գրավոր արտահայտել իրենց պատկերացումները բռնության մասին»,- ասաց համար 48 դպրոցի տնօրենը:

Հարցին, թե արդյունքում ի՞նչ պատկեր է ի հայտ եկել, Ժասմենա Արիստակեսյանը պատասխանեց. «Երեխաները պատերազմական վիճակն էին ներկայացրել, այսինքն՝ օտար ազգը, մեր հարեւան ազգը մեր ազգի նկատմամբ բռնություն է գործադրում: Բոլորը, հավատացնում եմ ձեզ, պատերազմն էին նկատի ունեցել: Իհարկե, նաեւ երեխաներ կային՝ գրել էին, որ դասընկերը դասընկերոջ նկատմամաբ պետք է բռնություն չգործադրի, մեկը մեկին չխփի, չծեծի: Ընտանեկան բռնության մասին ընդհանրապես խոսք չի եղել: Դրանում համոզվելու համար դուք անգամ երեխաների հետ կարող եք զրուցել»:

«Թե «Կյանքն առանց բռնության թեման» ինչու վերափոխվեց «Ընտանեկան բռնության», չգիտեմ, գուցե ինչ-որ մարդիկ լսել են, դուրները չի եկել, որ դպրոցում նման դաստիրակչական աշխատանք է կատարվում: Ես հիացա, որ երեխաները մտածում են՝ պետք է մեկը մյուսի նկատմամբ բռնութուն չգործադրի»,- եզրափակեց դպրոցի տնօրենը:

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել