Երեւանի 27 համարի ավտոբուսում քաղաքացուհու պայուսակից դրամապանակ են գողացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Զավարյան փողոցի 29 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 1992 թ. ծնված Աննա Հ.-ի նույնականացման քարտը և 20.000 դրամ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Գոռ Պ.-ն բացատրություն է տվել, որ նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, նշված դրամապանակը գողացել է թիվ 27 ավտոբուսի սրահում` Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի դիմաց, մի քաղաքացուհու պայուսակից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Red Wings ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել․ օդանավում կա 425 մարդ



