ԱՄՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին չվիրահատվել և դեղեր չգնել Ադրբեջանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղարությունը հորդորել է իր քաղաքացիներին, որոնք Ադրբեջան են այցելում, չվիրահատվել այդ երկրում և դեղեր չգնել Ադրբեջանի դեղատներից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի առողջապահության նախարարի տեղակալ Էլսեվեր Աղաևը, որը մեկնաբանելով այս հայտարարությունը նշել է` դա ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհուրդն է իր քաղաքացիներին:
«Ամեն դեպքում Ադրբեջանում բնակվող ԱՄՆ քաղաքացիներն օգտվում են Ադրբեջանի առողջապահական համակարգից, քանի որ աշխարհում չկա այնպիսի վիրահատություն, որը չի արվում Ադրբեջանում», ասել է Աղաևը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանում ավելանում են մասնավոր կլինիկաները: Այժմ գործում են 875 բժշկական և 2300-ից ավելի դեղագործական ձեռնարկություններ:



