Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանցիները կրակել են Բարեկամավանի դպրոցի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիրակի՝ նոյեմբերի 12–ին, Բարեկամավան գյուղում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծություն է տեղի ունեցել, որ տևել է մոտ երկու ժամ՝ երեկոյան ժամը 17–ից մինչև 19–ը:

Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ հակառակորդի փամփուշտները վնասել են դպրոցի ապակիներից մեկը: Թեև դպրոցի շուրջը պաշտպանիչ պատ է կառուցված, սակայն պատուհանները բավական բարձր են գտնվում՝ գրեթե առաստաղի ուղղությամբ են: Դրանք, ի դեպ, ձևափոխվել են, ընդամենը 60 սմ երկարություն ունեն, որպեսզի թշնամու գնդակները չվնասեն ներսում գտնվող մարդկանց: Գյուղի վարչական ղեկավարը նաև նշեց, որ գնդակոծության արդյունքում գյուղի և ոչ մի բնակիչ չի վնասվել, սակայն մեկից ընդամենը մի քանի սմ հեռավորության վրա է գնդակն անցել: Վերջինս աշխատելիս է եղել իր տան մոտակայքում և հրաշքով է փրկվել:

Ասում է, թե հիմա ամեն ինչ հանգիստ է. «Մեզ մոտ դա սովորական բան է, կրակում են՝ թաքնվում ենք, դրանից հետո սովորական կյանքը շարունակվում է»:

Հարցին, թե Բարեկամավանի բնակիչները գրեթե ամեն օր կրակի, վտանգի տակ են ապրում, ի՞նչն է համախմբում գյուղացիներին, ի՞նչն է ստիպում հաղթահարել վախը և աշխատել ու արարել, պատասխանեց մեկ բառով՝ հայրենասիրությունը: Հակադարձում եմ՝ եթե միայն դրանով դատենք, շատերը կասեն հայրենասեր ենք, սակայն մեր կյանքն ավելի թանկ է: Սրան էլ այսպես է պատասխանում. «Սա մեր ծննդավայրն է, մենք էստեղ շատ–շատ լավ բաներ ունենք, հիշողություններ ունենք, գերեզմաններ, որ թողնենք գնանք, էնքան բաներ կան կապող»:

Ըստ Միքայելյանի՝ համայնքում արտագաղթ կա, բայց ոչ մեծ տեմպերի հասնող: 1990–ականներին գյուղն ունեցել է 1000 բնակիչ, հիմա մնացել է 180–ը. «Այնպես չի, որ արտագաղթ չունենք, այնպես չի, որ 100%–ով բոլորը մնում են, բայց էս մնացողները իրականում մնացողներ են, չնայած որ մեծամասնությունը ծերեր են»,– նկատեց նա:
Հարցին, թե պետության կողմից ինչ–որ հնարավորություններ ստեղծվում են, որ բացի հայրենասիրությունը նաև աշխատանքը նրանց պահի, հարցով պատասխանեց. «Բայց սահմանի վրա ի՞նչ կարելի է անել, ի՞նչ աշխատատեղ ստեղծել: Ջերմոցներ մեզ մոտ կան, բայց զուտ աշխատատեղ չկա, աշխատանք չկա, պետք է ինչ–որ բան դրվի, էդ էլ գործարար մարդիկ պիտի անեն, բայց իրենք էլ իրենց բիզնեսը սահման չեն տանում: Դա բոլորին էլ հասկանալի է: Պետությունն առաջարկներ արել է՝ էս անենք, էն անենք, բայց դրա համար պետք է ներդրող ու աշխատող լինի»,– հավելեց նա:

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել