Մահվան ելքով վրաերթ Երևան-Աշտարակ ճանապարհին.փնտրվում է առեղծվածային 2-րդ մեքենան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Եզոյանը իր վարած Mitsubishi Grandis մակնիշի AD-620-DA համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, հետիոտն,Երևանի բնակիչ, 59-ամյա Սեյրան Ղարիբյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին Ս. Ղարիբյանը մահացել է։
Ավելին` սկզբնաղբյուր կայքում
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



