Շիրակի մարզի դատախազությունը հաղորդագրություն չի ստացել ռուս զինվորի անհետացման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս զինվորի անհետացման մասին Շիրակի մարզի դատախազությունը հաղորդագրություն չի ստացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Ինչպես դատախազությունը, այնպես էլ ոստիկանությունը նման տեղեկություն ու նման տվյալներ չունեն: Ես դրա մասին իմացել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներից, բայց պաշտոնական տեղեկություններ չկան»,-նշեց Կարեն Գաբրիելյանը: Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Գյումրիում «Մուշ» թաղամասի բնակիչներն ահազանգել են, թե զինվորական համազգեստով երկու երիտասարդ լուսանկարը ձեռքերին փնտրում են զինծառայողի։ Գյումրու 102-րդ ռազմաբազան այս մասին հաղորդագրություն չի տարածել:
1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



