Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մաշա Արիստակեսյանը՝ նոր մասնագիտության, պարարվեստի և ընտանիքի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Մաշա Արիստակեսյանը, ով հեռուստադիտողին հայտնի է տարբեր հեռուստասերիալներից եւ «Պարահանդես» նախագծից:

-Մաշա, առաջինը կցանկանայի պատմեք, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված, ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:

- Այս տարի ընդունվեցի ԵՊՀ-ի «Մասս Մեդիա»-ի հեռուստաժուռնալիստիկա բաժնի մագիստրատուրան ու կրկին դարձա ուսանող: Միաժամանակ պատրաստվում եմ նոյեմբերի 2-ին կայանլիք «Մենք եւ մոխրոտը» պրեմիերային, որտեղ մարմնավորում եմ մոխրոտին:

-Հետաքրքիր է ինչո՞ւ եք որոշել այդ մասնագիտությունն ունենալ: Չե՞ք ցանկանում դերասանական արվեստում շատ խորանալ:

- Չեմ կարծում, որ մեկը մյուսին խանգարում է:

-Դուք էլ շատերի նման թատրոնից եք եկել հեռուստատեսություն, միաժամանակ, հետաքրքիր է՝ չնայած նրան, որ հեռուստատեսությունն է դերասանին հայտնիություն ու ճանաչում տալիս, Ձեզ համար եւս թատրոնը առաջնային տեղո՞ւմ է գտնվում:

- Դա շատ հարաբերական հարց է, բայց այս պահին ինձ համար ավելի հոգեհարազատ է թատրոնը:

-Մաշա, «Պարահանդես»  նախագծից հետո հեռուստադիտողը տեսավ Ձեր պարային ունակությունները, տաղանդը, Ձեզ համար եւս այն բացահայտո՞ւմ էր:

- Այո, այն էլ ինչպիսի: Գիտեի, որ երաժշտության տակ շարժվել գիտեմ, բայց որ կարող եմ պարել բարդ պարեր, այ դա չգիտեի:

-Պարարվեստին ասես սիրահարվել եք, գուցե այս ոլորտում առաջիկայում քայլե՞ր ձեռնարկեք:

- Շատ եմ ցանկանում, բայց այս պահին ժամանակս չի ներում, թեպետ վստահ եմ, որ կշարունակեմ պարել, շատ եմ սիրում:

-Մաշա, հետաքրքիր է՝ մեկ տանիքի տակ երկու դերասանները ինչպե՞ս են բնակվում, դա օգնո՞ւմ է, թե խանգարում:

- Բնականաբար օգնում է, այդպես իրար լավ ենք հասկանում:

-Դուք եւ Ձեր ամուսինը հաճա՞խ եք իրար մասնագիտական դիտողություններ կամ հաճոյախոսություններ անում, այդ հարցում օբյեկտի՞վ եք, թե այնուամենայիվ, սերը չի թողնում թերություններ նկատել:

- Ինձ համար շատ կարեւոր է ամուսնուս կարծիքը, նա միշտ տեղին եւ դիպուկ դիտողություններ է անում:

-Երիտասարդ ընտանիք եւ արդեն երկու հրաշքներ, արդյոք ստացվո՞ւմ է ժամանակը աշխատանքի հետ այնպես բաշխել, որ երեխաները դրանից չտուժեն:

- Այո, իհարկե, մեր բալիկներն էլ պարապ չեն:

-Մի փոքր կպատմե՞ք փոքրիկների մասին:

- Քանի որ տարիքային տարբերությունը մեծ չէ (տղաս՝ Վաչեն 4 տարեկան է, աղջիկս՝ Նոյեմին՝ 2.5), նրանց հետաքրքրությունները համընկնում են: Այս հարցում մեր բախտը բերել է՝ հեշտ է երկուսին էլ գոհացնել: Քույր եւ եղբայր շատ են կապված, օրվա մեծ մասը միասին են անցկացնում, միասին հաճախում են մանկապարտեզ, միասին կազմակերպում խաղերը եւ բավականին ակտիվ են:

-Երեխաներին հաճա՞խ եք թատրոն տանում, նրանց դո՞ւր է գալիս:

- Իհարկե, հաճախ ենք տանում, պետք է նկատեմ, որ միշտ շատ տպավորված են վերադառնում:


 

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում