Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ընդդիմության անգործության դառը պտուղները դեռ երկար ժամանակ մենք կճաշակենք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ էր խանգարում ընդդիմադիր քաղաքական ուժերին, սահմանադրական փոփոխությունների ժամանակ ձևավորված հանրային մոբիլիզացիայի ընթացքում քննարկման սեղանին խնդիրների մի ամբողջ փաթեթ ներկայացնելու և իշխանությունների վրա ճնշում գործադրելով ստիպելու, որ դրանք ընդունվեն ու կյանքի կոչվեն, հարցնում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Ընդդիմությունը լուրջ բացթողումներ արեց, որի պտուղները դեռ երկար ժամանակ կճաշակեն: Ամենակարևորներից մեկը քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման հարցն էր, որն աչքաթող արվեց: Եվ երբ ընդդիմությունն այսօր ասում է, որ ֆինանսավորման բացակայության պատճառով են իրենք թուլացել, ապա պետք է նաև հասկանան, որ նման հարցերը լուծելու պահն ու ժամանակը բաց են թողել:Սահմանադրական փոփոխությունների ժամանակ իշխանությունները խնդրում էին նրանց միանալ այդ քննարկումներին: Դրա դիմաց ընդդիմությունը կարող էր որևէ բան ստանալ, եթե չկենտրոնանար միայն ԱԺ ընտրությունների վրա»,– ասաց Ս. Սաֆարյանը: 

Եվ իրոք, այն ժամանակ ընդդիմության պահվածքից ու վարքագծից երևում էր, որ նրանց խնդիրն ընդամենը ԱԺ–ում աթոռ ունենալն է: Եվ դրա համար պատրաստ էին անգամ ամենաանհավանական խոստումները շռայլել, իսկ սահմանադրական փոփոխությունները նրանց համար հերթական շոու կազմակերպելու առիթը դարձավ: Եվ փոխանակ իշխանությունների հետ կռիվ տալու, բերանները ջուր առած լռեցին, հետո որևէ բառ չասելով միացան իրար ու հասարակությանը սկսեցին կոչ անել, որ «ոչ» քվեարկեն, լավ հասկանալով, որ Սահմանադրությունը, միևնույն է, անցնելու է, իսկ իրենց անգործությունը կրախի է մատնելու ողջ քաղաքական կյանքը:

Քաղաքագետի կարծիքով ողբերգություն է, երբ որևէ քաղաքական ուժի այդպես էլ չի հաջողվում պայքարն ու վեճերը փողոցից այլ հարթակ տեղափոխել:

«Ցավոք, ընդդիմությունը խաղի կանոնները փոխելու խնդիր այդպես էլ չդրեց, իսկ իշխանություններն էլ այն ձևեց այնպես, ինչպես իրեն էր պետք՝ դեպի կուսակցականապետություն: Չդրվեց այլընտրանքային ծրագրի շուրջ համախմբվելու հարց: Դրա փոխարեն Սերժ Սարգսյանի անձի դեմ համախմբվելու ծրագիր սկսեցին և ով նրանից վառված էր, բոլորին ասում էին եկեք միացեք մեզ, որ միասին կարողանանք տապալել նրա իշխանությունը»,–ասաց Ս.Սաֆարյանը:

Քաղաքագետը ԱԺ ընտրություններից առաջ էլ բազում առիթներով տեսակետ էր հայտնել, որ «օրօ»–յանման դաշինքները երբեք էլ կայուն չեն լինում: Եվ եղավ այն, ինչ պետք է լիներ: Անգամ որևէ արտառոց բան չպատահեց: Ընդամենը պարտվեցին: Եվ ասֆալտը դղրդացնող այդ դաշինքն այլևս չկա:

«Եթե դա լիներ ծրագրային դաշինք, ես վստահ եմ, որ կշարունակեր այլ ուղիներ փնտրել իր գործունեությունն առաջ տանելու համար: Այսինքն, եթե ընտրությունը հռչակվում է որպես վերջին ճակատամարտ ընդդեմ կոնկրետ անձի, ապա սովորաբար պարտվում են, ու բոլորը գնում են իրենց տները: Եվ այդպես էլ եղավ, բայց ցավալին այն է, որ մենք կրկին բավականին անարդյունավետ օգտագործված ժամանակ և ռեսուրս կորցրեցինք, որը վերականգնելը բավականին դժվար կլինի»,– ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան