Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանը թվային հասարակություն կերտելու ճիշտ ուղու վրա է, այնպիսին, ինչպիսին աշխարհը երբևէ չի տեսել. Թոնի Ֆադել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելը համոզված է՝  Հայաստանը ճիշտ ուղու վրա է, որպեսզի կերտի թվային հասարակություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման ժամանակ Թոնի Ֆադելը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին, վարչապետին, հանձնաժողովին՝ մրցանակին առաջադրելու և իրեն ՀՀ Նախագահի մրցանակին արժանացնելու համար:

«Դուք իսկապես հավատում եք, որ կարող եք ձեր երկիրն հասցնել ապագայի հանգրվանին: Հաջողության միջավայր ստեղծելու համար կան երեք գործոններ, որոնցից առաջինը կրթությունն է՝ բոլոր հարթություններում: Այսօր աշխարհն ավելի արագ է փոխվում, իսկ տեխնոլոգիայի միջոցով զարգացումը միայն ու միայն արագանալու է, աշխարհի քաղաքացիները դրան պետք է պատրաստ լինեն ոչ միայն իրենց կրթությամբ, այլ նաև ամենօրյա կենսափորձով: Ցանկացած ծրագիր, որը կստեղծեք, որպեսզի շարունակաբար ձեզ և ձեր քաղաքացիներին կրթեք, այնքան ավելի լավ կլինի ձեր տնտեսության համար և այդ պարագայում կլինի նոր զարգացումների հնարավորություն»,-ասաց Թոնի Ֆադելը:

Նրա խոսքով, երկրորդ գործոնը վերաբերվում է պետական կառավարմանը և կառավարման միջոցով առաջնորդելուն: Ֆադելի համոզմամբ, այսօր ՀՀ  կառավարությունն ունակ է, կարող է ոչ միայն նոր տեխնոլոգիաները կառավարության ներսում կիրառել, այլ նաև ստեղծել օրենքներ և պետություն-մասնավոր գործընկերության միջոցով ձևակերպել թվային հասարակության էությունը, տվյալների մատչելիությունը՝ բնակչության բոլոր խմբերի համար: «Կարծում եմ, հավատացած եմ, որ Հայաստանը դա ունի, Նախագահի հետ խոսելուց հետո ես հավատում եմ, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, որպեսզի կերտի թվային հասարակություն, այնպիսին, ինչպիսին աշխարհը երբևէ չի տեսել, քանի որ դուք այստեղ ունեք միկրոտիեզերք: Եթե դիտարկեք ձեր ձեռնարկությունները, իրենք միշտ սկիզբ են առնում փոքրիկ թիմով: Դուք ունեք փոքր պետություն, բայց այն կարող է մեծանալ, եթե օգտագործեք ձեր ունեցած միկրոտիեզերքը, միկրոհամայնքը: Ես գիտեմ հայ ժողովրդի անխոնջությունը, եթե նույնիսկ լինեն վայրիվերումներ, դուք կհասնեք դրան, քանի որ կառավարությունն այդ աշխատանքը շարունակելու է, իսկ այս հոգեվիճակով դուք կկարողանաք կերտել թվային հասարակություն»,- վստահություն է հայտնել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակակիրը:

Նրա դիտարկմամբ՝ հաջողության միջավայր ստեղծելու երրորդ գործոնը պետություն-մասնավոր գործընկերությունն է: «Շատ կարևոր է, որպեսզի լինեք բաց և ընդունող ինձ նման մարդկանց, ներդրողների նկատմամբ, վարպետների համար, նրանց ներգրավեք ձեր հասարակության մեջ, ձեր ներկայացուցիչներին մեզ մոտ ուղարկեք և աշխարհից քաղեք առավելագույնը: Համոզված եմ, եթե կերտեք թվային հասարակություն ու դա անեք այլ երկրներից շուտ՝ աշխարհը կսկսի ձեզ, ձեր հաջողված փորձը ուսումնասիրել: Վստահ եմ, որ դուք դա կարող եք անել: Ըստ իս՝ այս գործոններն են ձեզ առաջ տանելու և ստեղծելու նոր աշխարհը՝ հենց այստեղ:

Եթե հավատացած եք, որ ապագան ձեր համոզմունքն է՝ կհասնեք դրան, եթե ճանապարհին շարունակեք հընթացս սովորել: Ես ձեզ մարտահրավեր եմ նետում, հուսով եմ՝ կվերադառնամ և կօգնեմ ձեզ, որպեսզի կառուցեք թվային հասարակություն, որպեսզի աշխարհին ցույց տաք, թե ինչ ասել է պատրաստ լինել հաջորդ հազարամյակին: Ինչպես այբուբենն եք ստեղծել, առաջինը քրիստոնեությունն ընդունել, այնպես էլ կարող եք լինել թվային հասարակության մեջ և կրկին անգամ դուք տոն կտաք՝ ինչպես անցյալում եք արել»,- ընդգծել է Ֆադելը:

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերել