Երևան, 20.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակի հանձնման արարողությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահի նստավայրում նոյեմբերի 16-ի երեկոյան տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի, Հանրապետության Նախագահի անունից տրվել է ընդունելություն:

Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը միջոցառման սկզբում ներկայացրել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչ այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց, անդրադարձել նաև Հայաստանի տնտեսության գիտատար ոլորտներից մեկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մրցակցային առավելություններին, դեռևս Խորհրդային Հայաստանում այս ոլորտում եղած մեծ ներուժին, որը հետագայում ամուր հիմք հանդիսացավ ոլորտի զարգացման համար: Հովիկ Մուսայելյանը խոսել է նաև ՏՏ ոլորտի զարգացման խրախուսմանն ուղղված պետություն-մասնավոր հատված նախաձեռնությունների մասին, որոնցից շատերն արդեն պարբերական բնույթ են ստացել: 

Հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը ներկայացրել է այս տարվա մրցանակակրի կենսագրությունը, ներդրումը ՏՏ ոլորտում:
Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է Թոնի Ֆադելին և այդ առիթով հրավիրած ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով:

Մրցանակի արժանանալու կապակցությամբ իր շնորհակալական խոսքն է հղել մրցանակակիր Թոնի Ֆադելը: 


***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ
 

Հարգելի՛ պարոն Ֆադել,

Հարգելի՛ բարեկամներ, 

Մենք այս երեկո հավաքվել ենք շնորհավորելու և ըստ արժանվույն գնահատելու մի մարդու, որը երիտասարդ տարիքում արդեն զգալի ներդրում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում: Ես այսօր ուրախությամբ եմ հանձնում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելին։ Նա հիրավի այն մարդկանցից մեկն է, որոնք այս թվային դարում ձևավորում են մեր առօրյան ու կենսակերպը:

Հազարամյակների պատմության ընթացքում հայ ժողովուրդը մշտապես ձգտել է յուրացնել և իր միջավայրում տեղայնացնել աշխարհում եղած առաջադեմ ամեն ինչ: Այս մրցանակը ևս այդ մտածողության, աշխարհընկալման և մեր՝ նման ձգտումների դրսևորումներից մեկն է:
Արդեն մոտ մեկ տասնամյակ է՝ մեր երկիրը շարժվում է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում հաստատուն տեղ զբաղեցնելու և նոր բարձունքներ գրավելու ուղղությամբ: Այս ոլորտում աշխատում են շուրջ 600 ընկերություններ, որոնց շարքում են նաև բազմաթիվ աշխարհահռչակ կազմակերպությունների գրասենյակներ: Այսպիսով լուծվում է գրեթե 20 հազար մարդու աշխատանքային զբաղվածության խնդիրը: Մենք արդեն մի քանի տարի է՝ այս բնագավառում արձանագրում ենք միջինը 20-25 տոկոս աճ: 
Զարգացման նման տեմպերը պահպանելով՝ մենք չպետք է սահմանափակվենք եղած ցուցանիշներով: Մենք պետք է երազենք, մտածենք և նոր ծրագրեր ստեղծենք ու իրականացնենք: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների քանակը պետք է հասնի հազարների, իսկ աշխատակիցների թիվը՝ հարյուր հազարների:

Դրա համար մեզ անհրաժեշտ է մասնագիտական կրթության դինամիկ համակարգ, և այս ուղղությամբ մենք դեռ շատ անելիք ունենք: Տասնամյակներով ձևավորված ավանդույթները և անկոտրում կամքով օժտված երիտասարդությունն ամուր հիմք են ծառայելու նշված նպատակներին հասնելու համար: Դա է իմ տեսլականը:
Մենք ունենալու ենք բազմաթիվ նոր մասնագետներ, որոնք առաջ են տանելու մեր երկիրը ինչպես իրենց աշխատանքի, այդպես էլ երկրում եղած ընդհանուր մթնոլորտը փոխելու առումով: Նրանք կոտրում են մեր հասարակությունում երբեմն գլուխ բարձրացնող «փոքր երկիր» լինելու հոգեբանական կաղապարները: Այս ոլորտում աշխատող կանանց և տղամարդկանց գործուն մասնակցությամբ մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի գիտելիքի և բարձր տեխնոլոգիաների վրա հենված զար-գացած տնտեսություն՝ ինտելեկտուալ Հայաստան կառուցելու մեր նպատակին ընդառաջ: 

Հարգելի՛ գործընկերներ,

Կարծում եմ, որ մեր մասնագետների համար ուսանելի պետք է լինեն «այՓոդ» նվագարկիչների կամ այլ նորարարությունների մեջ պարոն Ֆադելի լուծումները: Նա խորդուբորդ ճանապարհներ է անցել, դժվարություններ հաղթահարել, բազմաթիվ նոր դասեր սերտել ու հաջողել:

Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում կան, իհարկե, բազմաթիվ խոշոր դերակատարներ: Սակայն հաջողության են հասնում նաև նորարարական գաղափարներ ունեցող մասնագետները և փոքր խմբերով ստեղծվող սկսնակ ընկերությունները: 

Նման ստարտափներին նոր եռանդ հաղորդելու նպատակով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի՝ ՖԱՍՏ-ի հովանու ներքո ներկայումս ներդրվում են դրամաշնորհային-վենչուրային ֆինանսավորման նոր գործիքներ: Դրանք, վստահ եմ, օգտակար կլինեն մեր տաղանդաշատ գիտնականների ու գործարարների համար, կնպաստեն նրանց գործունեությանը և թույլ կտան հասնել բաղձալի արդյունքների: 
Մենք հաստատակամ ենք պետություն-մասնավոր հատվածի համագործակցությամբ այս ուղղությամբ նոր հնարավորություններ ստեղծելու գործում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետք է դառնա մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը: 
Այս ոլորտում վաղուց արդեն դուրս ենք եկել մրցակցության միջազգային ասպարեզ և բավական վստահ ենք մեր ուժերում՝ առաջատարների հետ մրցակցության մեջ չընկրկելու համար: Հաջողությունների բազմաթիվ պատմություններ ունենք, սակայն ամենահուզիչը Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մեր դպրոցական աղջիկների վերջին հաղթանակն է: Այս և բազմաթիվ այլ օրինակներ մեզ վստահություն են ներշնչում վաղվա օրվա հանդեպ: 

Հարգելի՛ պարոն Ֆադել, 

Այս մրցանակով մենք ցանկանում ենք նշանավորել Ձեր և Ձեր ղեկավարած թիմերի ձեռքբերումները՝ «այՓոդ» նվագարկիչների, «այՖոնների», թերմոկարգավորիչների, երեխաների համար անվտանգ և խելացի խաղալիքների ստեղծման և այլ ոլորտներում:

Հուսով եմ, որ Հայաստանում գտնվելու օրերին Ձեր հաջողության պատմությունը կկարողանաք ներկայացնել մեր ուսանողներին և մասնագետներին ու քաջալերել նրանց հասնելու նոր բարձունքների: Ես չգիտեմ՝ 3-4 տարեկան հասակում տանը, Ձեր պապիկի, Ձեր հայրիկի հետ միասին վարդակները փոխելիս, որքան է զարգացել Ձեր հետաքրքրասիրությունը: Սակայն Ձեր նորարարական գաղափարները կենսագործելու ցանկությամբ տոգորված և նույնիսկ 80 գործարարից 80 մերժում ստանալուց հետո՝ Դուք, այնուամենայնիվ, չեք դադարել հավատալ Ձեր ուժերին և ի վերջո հասել եք հաջողության: 
Ըստ իս, առաջին և կարևոր դասը, որ Ձեր պատմությունը կարող է առաջարկել մեզ, հետևյալն է. ձախողումները բաղձալի նպատակին հասնելու ևս մեկ փուլ են: Ձախողումը մի նոր քայլ է դեպի հաջողություն, ձախողումից պետք է եզրակացություններ կատարել և առաջ ընթանալ՝ խուսափելով նախորդ սխալներից: Իմիջիայլոց, այս մոտեցումը հատուկ է ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, այլ շատ ոլորտներին՝ քաղաքականությունից մինչև գործարարություն և այլ ոլորտներ:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, 

Մենք արդեն 8-րդ անգամ ենք շնորհում այս մրցանակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հեղափոխական փոփոխություններ առաջարկած և իրականացրած անհատներին: Նախորդ տարիներին արդեն ականատես ենք եղել, թե ինչ խանդավառությամբ են հատկապես մեր երիտասարդները հանդիպում և շփվում իրենց հերոսների հետ: 
Մեր մրցանակակիրները հիանալի օրինակ են, թե ինչպես է հնարավոր աշխարհը դարձնել ավելի լավը՝ հեշտացնելով մարդկանց կյանքը և նրանց միջև շփումները: 

Բոլորիս անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ պարոն Ֆադելին և շնորհակալություն հայտնում նրա վաստակի համար, որովհետև այն համամարդկային է և նրա վստակից օգտվում ենք շատերս:

Շղթայական ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են «BMW»-ն, 3 «Mercedes»-ները և «GAZ 3110»-ը․ կա վիրավորԵս պայմանագրիս ժամկետը երկարաձգել եմ դեռ նախորդ մրցաշրջանում, պարզապես այդ մասին չէր բարձրաձայնվել. Սպերցյան Լիտվայի ԱԳ նախարարը ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը 10 օր անհետացած կնոջ դին հայտնաբերվել է բազմոցի մեջ Մայիսի 20-ին, 21-ին, 22-ին, 25-ին, 26-ին և 27-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Էդմոն Մարուքյանի հայտարարությունըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կվերացնի աղքատությունը, կբարելավի ժողովրդագրական իրավիճակը և կապահովի աշխատատեղեր․ «Ուժեղ Հայաստան»Ի՞նչն է փոխվելու․ Նարեկ ԿարապետյանԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին«Դուք իսկապե՞ս Սամվելն եք». ի՞նչ տեղի ունեցավ, երբ փողոցային հարցման մասնակիցները հասկացան, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԷն մասին, ինչից նախընտրական շրջանում խուսափում են խոսել աղետաբեր իշխանությունները, բայց ինչն անխուսափելի է սրանց վերարտադրվելու դեպքում. Մենուա ՍողոմոնյանԴպրոցաշինության մասին աղաղակող ՔՊ-ն քանի՞ հարյուր դպրոց է փակել. ինչու՞ չեն աղաղակում, որ խոստացած դպրոցների 50%-ն անգամ չի կառուցվել․ Լուիզա ՍարգսյանԵթե Փաշինյանը շարունակի կառավարել, ոչ Ակադեմիական քաղաքն ենք ունենալու, ոչ էլ ԵՊՀ-ն․ Կարպիս ՓաշոյանԵթե Փաշինյանը շարունկաի կառավարել ոչ Ակադեմիական քաղաքն ենք ունենալու, ոչ էլ ԵՊՀ-ն․ Էդմոն ՄարուքյանԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՆԳՆ-ում ՔՊ նախընտրական շտա՞բ է գործում․ կառույցը ներգրավված է ՔՊ քարոզչությանը«Նոան» գոլառատ խաղում հաղթեց «Արարատին» Շղթայական ավտովթար է տեղի ունեցել, վիրավորների մեջ երեխաներ կան Հայտնի է 2026 թ. II փուլի միասնական քննությունների ժամանակացույցը «Ռեալի» նախագահն արդեն այս ամիս կհայտարարի Մոուրինյոյի վերադարձի մասին Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում. Ոստիկանություն Հայտնի է Վերջին զանգի օրը․ ԿԳՄՍՆ Վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր հասարակությանը կներկայացնի իր ընդարձակ ծրագրային առաջարկը. Իվետա ՏոնոյանՈղբերգական դեպք՝ Մասիսում․ հրշեջները, մարելով տանն առաջացած կրակը, հայտնաբերել են 2 մոխրացած տղամարդու մարմին․ կան վիրավորներ Կամո Հայրապետյանը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին Արտաշատում վրաերթի ենթարկված 6-ամյա երեխայի կյանքը հաջողվել է փրկել Հարցազրույց Ազա Բաբայանի հետ Խոր Վիրապում. շուտով․ Նարեկ Կարապետյան24 ժամ ջուր չի լինելու Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը Ուժեղ Հայաստան կուսակցության քարոզարշավը Արտաշատից. Ուղիղ«Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Սամիր Նասրին բացահայտել է իր կարիերայի սկզբնական շրջանի ամենամեծ գաղտնիքներից մեկը Վաշինգտոնը ընդլայնում է Իրանի դեմ պատժամիջոցները Ուժեղ Հայաստան դաշինքը Արտաշատում է. Ուղիղ հեռարձակումՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից Ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիևին․ Ռոբերտ Քոչարյան8 տարի առաջ արցախցիներին էր ասում, որ սիրում է իրենց, 2 շաբաթ առաջ կապանցիներին. Նարեկ ԿարապետյանՇիրակի փողոցում բախվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ները․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Տղամարդու մատները սրտիկ անելու համար չեն, այ կզած. Արշակ ԿարապետյանԶելենսկին խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդման մասին Էդուարդ Սպերցյանը խոսել է առողջական խնդիրների մասին Գերմանիան թույլատրել է ռազմական գործողությունները Հորմուզի նեղուցում․ Մերց Մի կողմից ուսանողական կյանքն են քաղաքականացնում, մյուս կողմից՝ քանդում են բուհական համակարգը․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը` Վազգեն Սարգսյանի մասինՆարեկ Կարապետյանի ուղիղ եթերը այսօրվա քարոզարշավի մասինԿանն 2026. Շերոն Սթոունը, Դեմի Մուրը, Կարլա Բրունին և Ջորջինա Ռոդրիգեսը ներկա են գտնվել «Ֆյորդ» ֆիլմի պրեմիերային Գումար էին տվել հանրահավաքին մասնակցելու համար․ Արթիկի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Նոր նշաձող՝ տարածաշրջանում. «Նոա» ՖԱ-ն ներկայացրեց նոր մարզաբազան և «Noah Park»-ը՝ ապագայի ֆուտբոլային ու սպորտային քաղաքը (տեսանյութ, լուսանկարներ) ՀԱՊԿ երկրները դեմ են արտահայտվել տիեզերքի ռազմականացմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վեդիից․ ուղիղՊետք է անկեղծ ասեմ, որ վերջին շրջանում ազնիվ ու մարդկային ձևակերպումներ Բաքվում պահվող մեր գերիների մասին լսել եմ Գագիկ Ծառուկյանից երկու օր առաջ․ Տաթևիկ Հայրապետյան