Մահվան ելքով վրաերթ Գյումրիում (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիում այսօր՝ նոյեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 19։50-ի սահմանում Գյումրի քաղաքի բնակիչ 26-ամյա Հակոբ Ղազարյանն իր վարած մարդատար Գազել մակնիշի ավտոմեքենայով Երեւանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրի քաղաքի բնակիչ 38-ամյա Արտակ Ալեքսանյանին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարոցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Վրաերթի վայրում հայտնաբերվել է նաեւ ձեռնափայտ, որը, ըստ տեղեկությունների, վրաերթի ենթարկվածին էր պատկանում։ Գազելը սպասարկում է թիվ 22 երթուղին։


1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



