Փոլադյանը չորս հողամաս ունի, երեք բնակարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Փոլադյանը հայտարարագրել է թվով յոթ անշարժ գույք, որոնցից երեքը բնակարան են, չորսն էլ՝ հողամաս: Պաշտոնյան վարում է «NISSAN SENTRA 2.0» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ բավական մեծ թիվ են կազմել. նա ունեցել է 25 միլիոն դրամ, 97 հազար 500 ամերիկյան դոլար ու 4 հազար 300 եվրո: Եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 977 հազար դրամ ու ստացվել երկու տարբեր աշխատավարձերից:
Փոլադյանն այս պաշտոնում նշանակվել է 2014 թ., իսկ մինչ այդ զբաղեցրել է դեպարտեմենտի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը՝ միաժամանակ լինելով ՀՀ դատարանների դեպարտամենտի ղեկավար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



