Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից ևս մեկը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վարորդներից մեկը` 1968 թվականին ծնված Արթուր Ասատրյանը, գիտակցության չգալով, նույնպես մահացել է:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Պատահարի հետևանքով վարորդ Ա.Ա.-ն, ուղևոր՝ 1956 թ. ծնված Արզուման Ասատրյանը, վարորդ Ա. Մ.-ն, նրա ուղևոր` 1947 թ. ծնված Արտաշես Ջեյրանյանը, և 37-ամյա մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ Ա. Ջեյրանյանը և Ա. Ասատրյանը, գիտակցության չգալով, մահացել էին:
Կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



