Երևանի ժամանցի վայրերում տեղադրվել են «Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է» ցուցանակներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ Երևանի բոլոր ժամանցի վայրերում տեղադրվել են «Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է» ցուցանակներ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ին տեղի ունեցած նիստում քննարկվեց ժամանցի վայրերում անչափահասներին ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ վաճառելու խնդիրը: Վաճառքը նախականխելու նպատակով ոստիկանության ՔՀԳ վարչության նախաձեռնությամբ Երևանի բոլոր ժամանցի վայրերում անչափահասների գործերով ծառայողները տեղադրել են ցուցանակներ՝ «Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է» գրառմամբ: Ժամանցի վայրերի տնօրեններն էլ զգուշացվել են: Միջոցառումն իրականացվելու է նաև մարզերի ժամանցի վայրերում»:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



