Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀԱԿ–ի լռությունը՝ հոգեվարքի նշա՞ն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջին հայացքից թվում է, թե քաղաքական կյանքն ու պայքարը նորմալ կազմակերպելու բոլոր պայմաններն ու գործիքները կան, բայց ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունների վարքագծից ակնհայտ երևում է, որ նրանք հոգեվարքային ցնցումների մեջ են:

ԱԺ ընտրություններից հետո լռում է նույնիսկ ՀԱԿ–ը, ով ընդամենը հաշված ամիսներ առաջ երկիրը կործանումից փրկելու իր հին ու փակված «ճանապարհն» էր փորձում վերականգնել:

Հնի մասին նոր փաթեթավորմամբ խոսելու ժամանակ հստակ երևում էր, որ ՀԱԿ–ականները թեև տեսել էին 2016–ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդկանց ինքնամոբիլիզացման մակարդակը, բայց որոշել էին կրկին առաջին նախագահի հին թեզերի ճշմարտացիությունն «ապացուցել» և խաղաղության հասնելու տեր–պետրոսյանական ուղին կրկին ժողովրդի վզին փաթաթել:

Բայց կյանքը ցույց տվեց, որ ինչքան էլ ՀԱԿ–ականները ջանք ու եռանդ չխնայեցին իրենց առաջնորդի տեսլականը գեղեցիկ ու համոզիչ ներկայացնելու համար, միևնույն է, այն թթված կերակուրի էֆեկտ առաջացրեց: Կուսակցությանը կողմ քվեարկած ձայների սակավությունն անգամ ցույց տվեց, որ դրան կողմնակից կարող է լինել միայն 1%–ը: Այսինքն, այսքան տարի անց էլ նրանց ծրագիրը որևէ կերպ չի կարող ընդունելի լինել պատերազմի միջով անցած հասարակության կողմից:

Եվ սա բնական է, բայց տարօրինակ է մի բան, որ մի կուսակցության առաջնորդ, ով 20 տարի հետո էլ կարող է նույն հարցի լուծման վերաբերյալ նույն կոնստանտ կարծիքն ունենալ, խոսում է այն մասին, որ նա և՛ արագ զարգացող աշխարհի տեմպերից է հետ մնացել, և՛ աշխարհաքաղաքական ժամանակակից տենդենցներից:

Այս պայմաններում բնական է նաև, որ ՀԱԿ–ը ընտրություններին կրած ֆիասկոյից հետո որոշել է լռություն պահպանել ու երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին ոչինչ չասել: «Փաստը» մի քանի անգամ փորձել է խախտել այս լռությունը, պարզելու, թե կուսակցությունն ինչ կարծիք ունի այս կամ այն իրադարձության մասին, բայց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն արդեն մի քանի անգամ պատասխանել է, որ կուսակցությունը որոշել է այնքան ժամանակ լռել, մինչև որ ժողովուրդը նրանց չկարոտի ու չպահանջի պայքարի դուրս գալ:

Լռելու այս որոշումը թեև կարող է մարտավարական լինել, բայց համաձայնեք, որ այն ավելի շատ նման է հասարակության կողմից ստացած գնահատականից վիրավորվելուն: Հակառակ դեպքում, կլռեին նաև ԱԺ–ում, երբ նախորդ գումարման խորհրդարանում աթոռ էին զբաղեցնում: Այս ամենից միայն պետք է եզրակացնել, որ ՀԱԿ–ականները թեև բավականին երկար քաղաքական կենսագրություն ունեն, լավ, գրագետ ու արհեստավարժ խոսում են, բայց ո՛չ իրենց իշխանության տարիներին, ո՛չ էլ հիմա «զանգ» կախել այդպես էլ չեն կարողանում:

 

Արմինե Գրիգորյան

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան