Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցը կրում է գնդապետ Արթուր Վանոյանի անունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցում նոյեմբերի 17-ին անվանակոչության արարողություն էր. ուսումնական հաստատությունն այսուհետ կկրի անցյալ տարվա հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի անունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Արթուր Վանոյանի ծնողները, ընտանիքի անդամները, տեղական ինքնակառավարման մարմինների, մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքացիներ:
Արթուր Վանոյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչներ՝ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, Երևան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի պետ Անդրանիկ Իսկանդարյանն անդրադարձավ զինակցի կյանքին ու գործին. «Արթուր Վանոյանը հերոսաբար զոհվեց Հայրենիքի և իրավակարգի պաշտպանության՝ իրեն վստահված դիրքում: Չզիջեց, չընկրկեց, չնահանջեց, որովհետև նրան առաջնորդում էին սպայի պատիվն ու ոստիկանի կոչումը…»:
Արթուր Վանոյանն իր ողջ կյանքով հավաստեց, որ տղամարդու և սպայի համար պատիվ է կյանքը վտանգել հանուն երկրի ու ժողովրդի, հանուն հազարավոր մարդկանց, որոնք վստահում ու հավատում են քեզ, հանուն երեխաների, որոնք ճշմարիտ քաղաքացի չեն դառնա առանց այդ հավատի:
Արթուր Վանոյանը երբեք խույս չտվեց մահից՝ ո՜չ երկրի սահմանները պաշտպանելիս, ո՜չ հանցավորության դեմ պայքարում: Ու մահը նահանջում էր: Եվ թվում էր՝ միշտ է նահանջելու: Բայց, ավաղ, կատարվեց անկարելին… 
Երևանի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Մխիթարյանը ներկայացրեց համաքաղաքացու և ընկերոջ մարտական ուղին և առաքելության խորհուրդը. «Երբ սկսվեց Արցախյան շարժումը՝ լինելով ճակատի մի քանի հատվածներում՝ Լաչինի միջանցքում, Գորիսի տարածաշրջանում, որտեղ ազատագրական մարտերի մասնակից դարձավ, և Արծվաշենում, և Մարտակերտում, այդ ընթացքում նա առիթ ունեցավ շփվելու այն ժամանակ Արցախում մարտնչող ոստիկանական զորքերի հետ, և կարծում եմ, որ հենց այդտեղ էլ վճռվեց Արթուրի ճակատագիրը, և սկսած 1994 թվականից՝ նա այս համակարգում էր…»:
Եվ գործընկերների ու ընկերների խոսքից կրկին հառնում էր Արթուր Վանոյանի պայծառ կերպարը՝ մարդու, քաղաքացու, սպայի, ում համար կյանքի գործ էր հայրենիքի պաշտպանությունը, երբ վտանգված էին մեր երկրի սահմանները, ում առաքելությունը հանցավորության դեմ պայքարն ու քաղաքացու իրավունքների պաշտպանությունն էր՝ իր կյանքը վտանգելու գնով: 
Անվանակոչության հանդիսավոր արարողությունն ավարտվեց ոստիկանության պատվո պահակախմբի ու զինվորական երգչախմբի ելույթներով:
Հուզիչ էր Արթուր Վանոյանի կիսանդրու բացումը դպրոցի նախասրահում, որին ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհվեցին Հայաստանի ոստիկանության անունից: Մշտական ներկայություն կրթօջախի կյանքում և հիշեցում, որ կյանքը հայրենիքինն է, պատիվը՝ սպայինը, ապագան՝ երեխաներինը…
Ոչ ոք չի մոռացվում ու չի մոռացվում ոչինչ, և խորհրդանշական է, որ հենց կրթօջա՜խն է կրելու Արթուր Վանոյանի անունը, և դպրոցի սաները սերնդեսերունդ փոխանցելու են նրա կյանքի ու սխրանքի հիշողությունը՝ տանելով դեպի ապագան, որի քաղաքացիներն են»:

 

Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեքԷմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում