Վթար Լոռիում. հայն ու չինացին տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ նոյեմբերի16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին: Ժամը 23-ի սահմաններում Նալբանդ գյուղի սկզբնամասում իրար են բախվել Շիրակամուտ գյուղի բնակչի Վազ-21099-ը եւ Չինաստանի Հանրապետության բնակչի Տունֆուն մինիվենը:
Վթարի հետւանքով Վազ-21099-ի եւ մինիվենի երկու ուղեւորները տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Մեզ հասած տեղեկություններով՝ չինացու մինիվենում եղել են եւս 5 չինացիներ, ովքեր հրաժարվել են բուժօգնությունից: Երկու մեքենաներն էլ տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Դեպքի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



