Կոտայքի քոլեջի տնօրենը երկրից ու դասերից 3 տարի բացակայող ազգականին տրամադրել է դիպլոմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել այն մասին, որ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենը չարաշահել է իր լիազորությունները:
Մասնավորապես` նա քոլեջ է ընդունել իր ազգականներից մեկին, որն առհասարակ դասերին չի հաճախել, ոչ մի քննության չի մասնակցել, չի հանձնել դրանք, բայց այս տարվա հունիսին ստացել է դիպլոմ:
Ավելին, ոստիկանության ԿՀԴՊՎ գլխավոր վարչության ու Ծաղկաձորի բաժանմունքի ոստիկաններն համատեղ պարզել են, որ քոլեջի տնօրենի ազգականը 2014-2017 թվականներին պարբերաբար բացակայել է Հայաստանից, սակայն փաստաթղթերում նշվել է հակառակը ու կեղծ տեղեկությունների հիման վրա նրան տրվել է դիպլոմ:
Կատարվում է հետաքննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



