Հրշեջները մարել են ՀՀ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 18-19-ն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում՝ սարի վրա այրվել է մոտ 6 հա խոտածածկույթ, Տավուշի մարզի Մեծավան գյուղ տանող ճանապարհի մոտակայքում՝ 1 հա, Տաշիր - Մեծավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ 6 հա:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
http://armenpress.am/arm/news/912970/
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



