Բասկետբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին
ՍՊՈՐՏԲասկետբոլի Հայաստանի հավաքականը սկսեց նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականը, Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել նոյեմբերի 23-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին։ Ազգային թիմի 14 խաղացող հանգրվանել է Դավթաշենում գտնվող Օլիմավանում: Եվս 4 խաղացող հավաքականին կմիանան առաջիկա օրերի ընթացքում:
Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն են ՝ Ալբանիան և Դանիան: ԵԱ-2021-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը առաջին հանդիպումը կանցկացնի Ալբանիայի հավաքականի հետ, նոյեմբերի 23-ին Տիրանայում, իսկ 3 օր անց՝ նոյեմբերի 26-ին, Երևանում կհյուընկալի Դանիային:
http://armenpress.am/arm/news/