Աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը կշարունակվի 2018 թվականին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքում աղբահանության և սանմաքրման ծառայությունները պայմանագրային հիմունքներով իրականացնող «Սանիթեք» ընկերության աղբամանների որոշ մասը տեղադրվել է գլխավոր ու երկրորդական փողոցների երթևեկելի մասի առաջին գոտում: Երթևեկության անվտանգության տեսակետից սա խնդրահարույց երևույթ էր, որի լուծման նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2017 թվականին մեկնարկել է երթևեկելի գոտիներում առկա աղբամանների համար, այսպես կոչված, գրպանիկ-հարթակների կառուցման ծրագիրը: Բացի երթևեկությանը չխոչընդոտելուց, գրպանիկ-հարթակները կառուցելիս հատուկ հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, որ դեպի մայթին հարակից գոտի տեղափոխված աղբարկղը որևէ կերպ չխոչընդոտի հետիոտնի անցուդարձին:
Աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը կշարունակվի 2018 թվականին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



