Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի ԱԺ-ում մեկնարկել են 2018թ. պետական բյուջեի հանձնաժողովային քննարկումները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Արցախի ԱԺ արտադրության և արտադրական  ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային  և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները նոյեմբերի 20-ին համատեղ նիստ են գումարել, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Նիստի օրակարգում «Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, բնապահպանության և բնական ռեսուրսների, խմելու և ոռոգման ջրի ոլորտների ֆինանսավորմանը վերաբերող հարցերն էին:

Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ներկայացնելով 2018թ.-ի բյուջեով ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները, նշել է, որ գալիք տարում գյուղատնտեսության բնագավառի ծախսը կկազմի 4մլդ 978մլն 874հազ դրամ:

Նախարարը նաև խոսել է ոլորտում նախատեսվող երկու նոր ծրագրերի  մասին, որոնցից առաջինն ուղղված է լինելու արոտավայրերի վերականգնմանն ու անասունների վերահսկողությանը և երկրորդը՝ անասնաբուժական կայանների համար լաբորատոր սարքերի ձեռքբերմանը:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ներկայացմամբ՝  գալիք տարվա բյուջեով ոլորտին հատկացվելիք գումարը նախատեսվում է 13մլդ 200մլ դրամ: Ներկայացնելով 2018թ.-ին սպասվող փոփոխությունների մասին՝ նախարարը նշել է, որ հանրապետությունում ճանապարհաշինարարական գործունեություն իրականացնող«Արցախուղի» ընկերությունը տրոհվել է շրջանային մի քանի կազմակերպությունների, որոնց ղեկավարումը վերապահվել է շրջանային վարչակազմերին: Դրանք զբաղվելու են ճանապարհների վերականգնման, բարեկարգման, սպասարկման, սալապատման, ինչպես նաև կոմունալ ծառայություններ մատուցելով և շինանյութերի տրամադրման աշխատանքներով: Կարեն Շահրամանյանի հավաստմամբ՝ արդեն ստեղծվել Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի և Շուշիի ընկերությունները

«Քաղաքաշինության նախարարությունը այսուհետ կիրականացնի միայն հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների սպասարկման և պահպանման աշխատանքները», -նշել է Կարեն Շահրամանյանը:

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության 2018թ. ծախսը, ըստ նախարար Լևոն Գրիգորյանի ներկայացման, կկազմի 558մլն 196 հազ դրամ: Նախարարությունը  նախատեսում է իրականացնել 14 ծախսային և 1 եկամտային միջոցառում:

Ներկայացնելով բնապահպանության և բնական ռեսուրսների ոլորտի 2018թ.-ի բյուջեն՝ նախարար Վազգեն Միքայելյանը նշել է, որ այն կկազմի 181մլն 596հազ դրամ:

Գալիք տարում նախարարության ծրագրային դրույթներից է լինելու հանրապետության ընդերքի ուսումնասիրությունը և դրան կից մի շարք ենթածրագրերի իրականացումը:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող  պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի ներկայացմամբ ոլորտի 2018թ.-ի ծախսը կկազմի 171 մլն դրամ: Նրա խոսքով՝ ոլորտի կողմից բյուջեում կատարած մուտքերն ավելացել են մոտավորապես 500 մլն-ով, այսինքն՝ գալիք տարի նախատեսում է950 միլիոն դրամի մուտք պետական բյուջե:

Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի գործունեության մասին տեղեկություններ է ներկայացրել Իրինա Սառաջյանը: Հիմնադրամին գալիք տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսը կկազմի 1 մլդ 667մլն 300 հազ դրամ:

Արցախի ներդրումային հիմնադրամին, ըստ գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանի ներկայացման, 2018թ. պետական բյուջեով կհատկացվի 2մլդ 500 մլն դրամ:

Հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցել է նաև ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ  Նորայր Ավանեսյանը:

2018թ. պետական բյուջեի քննարկումները վաղը՝ նոյեմբերի 21-ին, կշարունակվեն ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

 

Եթե ձեր երեխան ծնվել է սեպտեմբերին՝ անպայման իմացեք սաՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ ՍյունիքումԻրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանԻնքնասպանությո՞ւն, դժբախտ պատահա՞ր, թե՞ չպարզված հանգամանքներ․ աղմկահարույց մահերի ժամանակագրությունըՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Ոչ մի զորահավաք․ Պուտինը պատասխանել է կարևոր հարցերիԱռաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա Յոլյան«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին «Սրտի օլիգարխ» չունեցող Փաշինյանը, «մոռացված» հերքումն ու իրականությունը Թոռնիկը ձերբակալվել է իր 98-ամյա տատիկի սպանության համարԱնօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ ՊուտինԿփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո Կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրըԼույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»