Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սերգեյ Լավրովին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Սերգեյ Լավրովը, ծաղկեպսակ դնելով հուշահամալիրի, ապա ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ, հարգեց 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
ՌԴ արտաքին գործերի նախարարն այնուհետև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարանին կից գտնվող հիշողության պուրակ, որտեղ ջրեց 2007 թվականին իր կողմից տնկած ծառը:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



