Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ. Գրան Պրի
ՍՊՈՐՏՇախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրան Պրիի հերթական տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իսպանական Պալմա դե Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի տարվա վերին Գրան Պրիին: Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սևերով մրցում էր չին Դին Լիժենի հետ: Բավականին արագ պարտիայում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Ընդհանուր հաշվարկով «Գրան պրիի» առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը: Այս շախմատիստներն արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան պրիի» խաղարկությունում: Թեյմուրազ Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը(240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4) եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ: