ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ կանցկացվեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լսումները տեղի կունենան նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր, սակայն հարցի քննարկումը հանձնաժողովում մինչև երկու ամսով հետաձգելու որոշում կայացվեց, քանի որ նիստին ներկա չէր հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



