Բաղրամյան պողոտայում մեքենա է պայթել. զոհեր և վիրավորներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Բաղրամյան պողոտայում պայթել է Mersedez Benz մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով այն ամբողջությամբ այրվել է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի արտահոսքի հետևանքով:
«Այդ մեքենայի դիմացը կանգնած է եղել նաև Nissan March մակնիշի ավտոմեքենա, որին ևս կրակն անցել է, սակայն Nissan March-ի միայն բեռնախցիկն է այրվել»,- ասաց Գնդոյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան: ԱԻ նախարարի մամուլի խոսնակը հայտնեց, որ նշանակվել է հրդեհատեխնիկական քննություն` պայթյունի պատճառները պարզելու համար:
http://armenpress.am/arm/news/913173/
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



