Դիլիջանում բացվեց ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի արձանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴիլիջանում նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ-ի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում բացվել է Հայաստանի ազգային հերոս, ղարաբաղյան պատերազմում զոհված Մոնթե Մելքոնյանի արձանը: Արձանը բացել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը ժամանակին՝ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին, կառուցվում էր որպես ՊԵԿ ուսումնական կենտրոն: Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո այն հանձնվեց ՊՆ-ին եւ վերածվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի:
Արձանի հեղինակն է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, ով արդեն տեւական ժամանակ է ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկով աշխատում էր Մոնթե Մելքոնյանի քանդակը ստեղծելու վրա:
Հիշեցնենք, որ Արցախում Ղարաբաղում արդեն իսկ կանգնեցրել է Մոնթեի արձանը
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



