Վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. Սուրենյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի եւ Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտոնի պետ Գագիկ Սուրենյանը եւ հրավիրելով վարորդնեի ուշադրությունը՝ ավելացրել.
«Նշված հատվածներում սպասվում է նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։ Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով»։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



