Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գայանե Խաչվանքյան. «ԵԱՏՄ երկրներում բավականին բարձր է դեղերի կեղծվածության մակարդակը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում վերջին ամիսներին ոչ միայն պարենային ապրանքներն են թանկացել, այլև՝ դեղորայքը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ տարեսկզբի համեմատ հանրապետության առողջապահական համակարգում արձանագրվել է 2,1% գնաճ, միայն հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գնաճը 0,1% է կազմել:

Դեղագործական ապրանքներն ու բժշկական սարքավորումները թանկացել են 0,2% –ով: Միայն դեղագործական ապրանքները թանկացել են 0,3%–ով: 

Մասնագետների պնդմամբ՝ դեղերի և դեղագործական ապրանքների թանկացումը պայմանավորված է եվրոյի փոխարժեքի բարձրացմամբ, քանի որ դրանք հիմնականում ներկրվում են:

Սպառողների Ազգային ակադեմիայի իրավաբանական անձանց միության դեղագործակալության դեպարտամենտի ղեկավար Գայանե Խաչվանքյանը «Փաստ» ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թանկացումը ոչ միայն փոխարժեքի տատանումներով է պայմանավորված:

«Կտրուկ տատանումները երբեմն ներկրողներին ստիպում են գները բարձրացնել, բայց կա դեղերի թանկացման համաշխարհային տենդենց, և դա նորմալ երևույթ է»,– նկատեց նա:

Խաչվանքյանը շեշտեց, որ մեր երկրում ավելացված արժեքի հարկը լուրջ խոչընդոտ է դեղերի գներին: Պետությունն իր հերթին չի կարգավորում խնդիրը և գների վրա միջազգային շուկայի փոփոխություններն ակնհայտ են դառնում:

ԵԱՏՄ–ի պահանջով հունվարին կբարձրացվեն ակցիզային հարկի դրույքաչափերը: Հետևաբար, թանկացումների նոր ալիք է սպասվում: Դեղերն էլ այդ ցուցակում են:
«Պարզ է, եթե մի բան թանկանում է, շատ քիչ դեպքերում է էժանանում: Դեղերն ամենակարևոր ապրանքներն են, և մարդիկ վերջին կոպեկը դեղի են տալիս: Ակցիզային հարկի փոփոխությունը կբերի դեղերի գների աճին: Պետությունը պետք է կարողանա կառավարել գնաճը, ինչը, ցավոք, չի կատարում»,– ընդգծեց Խաչվանքյանը:
Սա ԵԱՏՄ–ից եկող միակ վտանգը չէ: Գայանե Խաչվանքյանի կարծիքով՝ դեղերի որակի հսկումը ևս լուրջ խնդիր է:

«Մենք լուրջ վտանգ ունենք ԵԱՏՄ–ին անդամակցելուց հետո, որովհետև Ռուսաստանը դեղերի կեղծման լուրջ թիրախ է և հավանականություն կա, որ դրանք կարող են ներթափանցել Հայաստան: Բոլորին հայտնի է, որ ԵԱՏՄ երկրներում բավականին բարձր են դեղերի կեղծվածության մակարդակը և շրջանառությունը»,– ասաց նա:
Միևնույն ժամանակ հավելեց, որ մեր երկրում կեղծ դեղերի շրջանառությունը համեմատաբար ցածր է՝ շնորհիվ Առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի:

«Որպեսզի կանխենք նաև կեղծ դեղերի հետագա ներմուծումը, պետք է մեծացնել փորձագիտական կենտրոնի լիազորությունները և այն հզորացնել: Ստիպում են գրանցումը կատարվի իրենց երկրներում, դա որոշ դեպքերում կարող է խոչընդոտել խոշոր արտադրողներին՝ դուրս գալ այդ երկրների շուկաներ»,– կարևորեց մեր զրուցակիցը:

Իսկ «Դեղերի մասին» նոր օրենքը Գայանե Խաչվանքյանը վաղուց սպասված է համարում: Անդրադառնալով առանց դեղատոմսի հակաբիոտիկների վաճառքին, նա ծրագիրը ողջունելի համարեց:

«Հակաբիոտիկները այն դեղերն են, որոնք պարտադիր վերահսկման կարիք ունեն և թույլատրելի չէ, երբ այն ազատ վաճառվում է: Հակաբիոտիկներից կախվածությունը շատ մեծ է: Մեզ մոտ դա չէր հսկվում, իսկ հիմա՝ կկարգավորվի»,– նշեց նա:


Մանյա Պողոսյան

Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել