Վանաձորում պատշգամբում կախվելու միջոցով 79-ամյա տղամարդ է ինքնասպան եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորում այսօր` նոյեմբերի 21-ի առավոտյան, ինքնասպանություն է տեղի ունեցել: Գրիգոր Լուսավորիչ փողոցի շենքերից մեկում, իր սեփական տան պատշգամբում, կտորներից պատրաստված պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել 1938 թ. ծնված Հ. Մաթեւոսյանը:
Մեզ հետ զրույցում, ինքնասպան եղած 79-ամյա տղամարդու հարեւանները պատմել են, որ Մաթեւոսյանն ունեցել է առողջական խնդիրներ, ապրել է կնոջ հետ: Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, կինը տանը քնած է եղել:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի աշխատողներն ու շտապ օգնության բրիգադը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



