Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարական է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Յակոբ Մուդենդան:
Reuters-ի փոխանցմամբ՝ իր հրաժարականի նամակում Մուգաբեն շեշտել է, որ որոշումը կայացրել է կամավոր կերպով:
Այս անակնկալ հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ երկրի խորհրդարանը քննարկում էր Մուգաբեի իմպիչմենտի հարցը: Անցած շաբաթ զինվորականների ձեռնարկած քայլերից հետո նույնիսկ, երբ վերջիններս փաստացի վերահսկողություն էին հաստատել քաղաքացիական կառավարության հանդեպ, Մուգաբեն հրաժարվել էր հրաժարական տալ:
Ռոբերտ Մուգաբեն Զիմբաբվեի առաջնորդն է երկրի անկախությունից՝ 1980թ-ից, ի վեր:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



