Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 7 վիրավորներից 6-ը արտասահմանցիներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Ժամը 07:40-ի սահմաններում Երևան- Երասխավան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում Վարդենիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը իր վարած Honda մակնիշի 60 GD 099 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել–ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1-ը Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ 6-ը Արտաշատի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրրավորներից 3-ը ՌԴ քաղաքացիներ են, 3-ը ֆիլիպինցիներ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



