Քաղաքագետը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման խոչընդոտների մասին խոսել կարող է միայն դիվանագիտությունից չհասկացող մարդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրուցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
« ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման հավանականությունը շատ մեծ է: Որքանով ինձ հայտնի է, խնդիրները, որոնք առկա են ստորագրման գործընթացում, չնչին են, նաև՝ դրանք տեխնիկական են, այլ ոչ թե քաղաքական: Քաղաքական որևէ խնդիր չեմ տեսնում և պետք չէ ենթադրել, որ երկու օրում ինչ-որ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ համաձայնագրի ստորագրման հետ կապված »,-նշեց Իսկանդարյանը:
Արևելյան գործընկերության գագաթնաժողովը անցկացվելու է նոյեմբերի 24-ին Բրյուսելում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



