Ապարանի, Արագածի, Վանաձորի, Չարենցավանի եւ Հրազդանի ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվանից սկսված ձյունը ՀՀ տարածքում շարունակվում է:
Ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Չարենցավանի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի եւ Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



