Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Էրդողանն օգտվում է ռուս-թուրքական «մերձեցում»-ից՝ փորձելով ԼՂ կարգավորման հարցում ստատուս-քվոն փոխել. թուրքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտվում է ռուս–թուրքական «մերձեցումից»՝ փորձելով ստատուս քվոյի փոփոխության հասնել, Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որ Արցախի հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը, Tert.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: 

«Դա նշանակում է, որ Թուրքիան շահագրգռված է, իհարկե Ադրբեջանի հետ միասին, այդ ստատուս քվոն, որը ինչ-որ ձևով, շատ փխրուն ձևով գոյություն ունի, տեղից շարժել:  Էրդողանն օգտվում է ռուս-թուրքական, այսպես ասած, մերձեցում եկեք չանվանեք, բայց ինչ-որ չափով հարաբերությունների ակտիվացումից և ուզում է ինչ-որ սակարկության միջոցով գուցե մի բան շահել: Այսինքն՝ ստատուս քվոյի փոփոխության խնդիր կա դրված, բայց չեմ կարծում, որ հիմա, Ռուսաստանն այս պահին շահագրգռված լինի ստատուս-քվոն փոխի, բայց թուրքական կողմից այդ ցանկությունը կա»,- ասաց թուրքագետը: 

Թուրքական «Այդընլըք» պարբերականի հաղորդմամբ Էրդողանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծելու ունակ միակ ուժը Ռուսաստանն է և որ առիթի դեպքում Սոչիում կայանալիք գագաթնաժողովին կբարձրացնի նաև արցախյան հիմնախնդրի հարցը:

«Դա բաց տեքստով չի ասվում և կարծում եմ, որ Սոչիի գագաթնաժողվում շատ ավելի կարևոր առաջնային խնդիրներ կան, որոնցով շահագրգռված են թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան: էրդողանը և՛ Ղրիմի թաթարների մասին իր կարծիքը հայտնեց, և՛ Արցախի խնդրում իր կարծիքը հայտնեց, բայց ռեալ ինչ-որ բաներ, համենայնդեպս, բացահայտորեն մենք չենք տեսնում: Ցանկությունը կա՝ փոխել ստատուս քվոն, բայց առաջնային խնդիր չէ դա»,- ասաց Հովհաննիսյանը:

Թուրքագետը նաև նկատեց, որ Ռուսաստանի համար  առաջնային նշանակության շատ այլ խնդիրներ կան այս պահին: 

«Ռուսաստանն այսօր շատ ավելի բարդ խնդիրներ ունի լուծելու, դա նույն Սիրիայի հարցն է, որը միջազգային օրակարգում առաջնային է, Եվրոպայի հետ հարաբերությունները, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների խստացման խնդիրը, որ կա և որ պետք է դիտարկվի ամերիկյան Կոնգրեսում, այսինքն՝ առայժմ առաջնային չէ»,– ասաց նա:

Tert.am-ի դիտարկմանը, թե արդյոք հայկական կողմը, մասնավորապես դիվանագիտական կորպուսը չպետք է համարժեք պատասխան տա Էրդողանի նմանատիպ հայտարարությանը, թուրքագետը պատասխանեց, որ նման հայտարարություններն անպատասխան չի կարելի թողնել:

«Ինչ- որ պատասխան անպայման պետք է լինի: Հայկական դիվանագիտական կորպուսը, իհարկե, պետք է պատասխան տա դրան՝ հայտարարելով իր սկզբունքային դիրքորոշումը. այն, որ ասենք ինչ-որ մեծ խաղացողներ, իհարկե, դերակատարում ունեն, բայց, իհարկե, առանց Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու և առանց ռեալ, իրական վիճակը, որ ստեղծվել է այս պահին, հաշվի առնելու, որևէ մեկը նման հայտարարություններ անել չի կարող առավել ևս Թուրքիան, որը ոչ թե չեզոք դիրքորոշում ունի այս հարցում, այլ անթաքույց կոնֆլիկտի կողմերից մեկին է աջակցում: Այնպես որ նման հայտարարություններն անպատասխան չեն թողնում»,- եզրափակեց թուրքագետը:

 

Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԶելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններին Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն