ՖԻԴԵ-ի Գրան պրի. Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ
ՍՊՈՐՏԻսպանական Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը: Այսօր` նոյեմբերի 22-ին ընթանում են 6-րդ տուրի պարտիաները:
Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է ռուս Պյոտր Սվիդլերի հետ և բավարարվել ոչ-ոքիով: Հայ գրոսմայստերը 4 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը 2 հաղթանակ է տարել, 3 պարտիաներն էլ ավարտել ոչ-ոքի:
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին: Գրան Պրիի 4-րդ փուլի ընդհանուր հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



