Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղարին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 22-ին ընդունեց Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների առաջին փոխքարտուղար Անտուան Կամիլլերիին, ով ներկայացնում է Սուրբ Աթոռը Երևանում անցկացվող «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» ԵԱՀԿ համաժողովին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանն անդրադարձ արվեց Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների պաշտպանության ու այդ ուղղությամբ Հայաստանի և Սուրբ Աթոռի ջանքերին վերաբերող հարցերին։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



