Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը որևէ կերպ չի խանգարի հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին: Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագրով Հայաստանը իրականացնելու է ինստիտուցիոնալ բարեփոխումներ մարդու իրավունքների, ժողովրդավարության, հումանիտար, արդարադատության և այլ ոլորտներում, իսկ Ռուսաստանը Հայաստանի առանցքային գործընկերն է, որի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն: Բոլոր նրանք, ովքեր փորձում են սեպ խրել այդ հարաբերություններում, ովքեր հայտարարում են, որ Եվրոպական Միության և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրումը կարող է թուլացնել հայ-ռուսական հարաբերությունները, զբաղված են անօգուտ գործով»,- ասաց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Հայաստանը և Ռուսաստանը շարունակելու են զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով: «Դրա վառ վկայությունն է 100 միլիոն դոլարի վարկային նոր համաձայնագիրը, որով Ռուսաստանի Դաշնությունը ժամանակակից սպառազինություն կտրամադրի Հայաստանին, դրա վկայությունն են երկու երկրների նախագահների վերջին հանդիպումները, խորհրդարանական մակարդակով հանդիպումները, Ռուսաստանի կողմից Հայաստանում սպասվող տնտեսական ներդրումները: Մենք շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար և մնացած բոլոր ոլորտներում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը վստահ է` որքան լավանան Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հարաբերությունները, այնքան կշահի Հայաստանը: Նա շեշտեց, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել երկխոսությանը` ընդգծելով, որ այս պահին Հայաստանը միակ երկիրն է, որն օգտվում է Եվրամիության GSP+ համակարգից: «Եվրոպական Միության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար, որպեսզի նրանք կարողանան Եվրամիությունից տնտեսական ներդրումներ ներգրավել կամ դուրս գալ Եվրոպական միության շուկա: Հայաստանը կարող է երկխոսության և համագործակցության կամուրջ հանդիսանալ երկու միությունների միջև»,- եզրափակեց Շարմազանովը:

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է Եվրոպական միության և Հայաստանի միջև համապարփակ ևընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: ԱԼԳ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ԵՄ արևելյան գործընկերության անդամերկրներն են Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան և Ադրբեջանը:

 

Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ