Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալբերտ Բաղդասարյան. «Քաղաքական գործընթացներ՝ հագեցած բլեֆներով, շանտաժով, խաբեությամբ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այն, որ ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ ՌԴ–ն որոշակի քայլերի կդիմի՝ վերլուծական շրջանակներում կանխատեսելի էր: Ռուսական կողմն, ի վերջո, գործի դրեց պետական քարոզչամեքենան, որի միջոցով Հայաստանին մեղադրեց նաև Ուկրաինայի ուղին բռնելու մեջ: «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ, ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի խոսքով՝ ՌԴ–ն ունի իր պարզ, ուղղագիծ քաղաքական կուրսը, որը փորձում է իրագործել հազար ու մի փորձված, ինչպես նաև վերջին շրջանում նոր մշակումներով «թարմացված» միջոցներով:

«Պուտինը փորձում է վերականգնել ռուսական կայսրական սահմաններն ու ազդեցությունը նոր, հիբրիդային պատերազմներով: Այդպիսով փորձում է վերադառնալ նաև միջազգային հարց լուծողների «ակումբ»: Եթե մինչև Պուտինը թուլացած, քանդման եզրին հասած ՌԴ–ն ամեն ինչ անում էր գոնե ազդեցություն պահել–վերականգնելու համար, ապա այժմ Պուտինն ամեն ինչ անում է նաև ֆիզիկապես վերանվաճելու Այսրկովկասը: Ու որպես այդ ծրագրի իրականացման հիմնական միջոց հանդես է գալիս Հայաստանն իր Արցախյան խնդրով: Մոսկվայի համար կարևոր է Ադրբեջանի վերատիրման հարցը, որին հայկական հողերը զիջելու միջոցով պետք է հասնի: Սակայն Ապրիլյան լայնամասշտաբ բախումներն իրենց արդյունքով Մոսկվային ցույց տվեցին, որ չնայած ՀՀ–ի ու Արցախի իշխանությունների դրածո լինելուն, վերոնշյալ հարցում այս իշխանություններն անզոր են: Նրանք անառարկելի ու բացարձակ ազդեցություն չունեն առաջնագծի շարքային զինվորի և միջին սպայակազմի վրա: Ու երբ «հողեր հանձնելու ու ռուսական զորքը Արցախում տեղակայելու» գլխավոր պահանջի շրջանակներում Մոսկվայի թելադրանքով «խաղատախտակին» հայտնվեց վարչապետ Կարեն Կարապետյանը, որպես դամոկլյան սուր Ս. Սարգսյանի հետագա իշխանավարմանը, պարզվեց, որ Մոսկվան այստեղ անմիջական ենթակայության հզոր քաղաքական բազա չունի: Համարյա բոլոր «ռսասեր» կուսակցություններին ու անհատներին Ս. Սարգսյանն «իրենով է արել»»,– Past.am–ի հետ զրույցում ասաց Ա. Բաղդասարյանը՝ նկատելով, որ Մոսկվայի հրահանգով լեգիտիմ իշխանափոխության համար Կ. Կարապետյանը զրկված է իրական քաղաքական հենարանից:

«Սա հասկացել են բոլոր «խաղացողները»: Եվ բացի քաղաքական հենարանները, հատկապես տոտալիտար ՀՀԿ–ն «իրենով անելուց», Ս. Սարգսյանը նաև արտաքին ճակատում, ԵՄ–ի հետ ստորագրվելիք ոչ ազդեցիկ համաձայնագիրն է առաջ մղում, որպես իրեն բարեկամական, արտաքին այլընտրանքային ուժ: Մի խոսքով՝ բազմակողմանի քաղաքական գործընթացներ՝ հագեցած բլեֆներով, շանտաժով, խաբեությամբ, փոխադարձ «քցոցիներով», և այդ բոլորը փաթեթավորված միջազգայնորեն ընթացող եռանախագահության արտաքնապես քաղաքակիրթ գործունեության շղարշով: Ու քանի որ Կրեմլը հասկացել է, որ իր աճեցրած այս մի նախագահը չի կարողանում իրականացնել իր հիմնական ծրագիրը, բայց նաև «ամուր է նստած գահին», անցնում է արդեն իր սիրած տապոռային մեթոդին», նշեց նա՝ հավելելով, որ Գարեգին Նժդեհի պետրոսառաջինակերպ արձանի տեղադրման, ֆաշիստներին աջակից լինելու այսքան ուշացումով հղումները, և արդեն նաև Ս. Սարգսյանի հենարան ՀՀԿ–ի ֆաշիստական լինելու մասին բարձրացված կիսապաշտոնական հիստերիան հենց այս քաղաքական տրամաբանության շրջանակում է:

 

Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է