Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվել են տարածքային կառավարման կառույցների ֆինանսավորման հարցերը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Հովիկ Ջիվանյանի և Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ, որտեղ շարունակվել են «ԱՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից, քննարկմանը մասնակցել են ԱՀ ԱԺ պատգամավորներ և ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

Համատեղ նիստում քննարկվել են ներկայացված նախագծով տարածքային կառավարման մարմինների եկամուտներն ու ծախսերը: Ներկայացնելով Ստեփանակերտի քաղաքապետարանի պահպանման ծախսը՝քաղաքապետ Սուրեն Գրիգորյանընշել է, որ 2018 թ. պետական բյուջեով նախատեսվում է 290 մլն 945 դրամ:

Հադրութի շրջանի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանի հաղորդմամբ՝ վարչակազմի՝ 2018 թ. ծախսը կկազմի 122 մլն դրամ, ինչը 11 մլն-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից՝ պայմանավորված վարչակազմի սոցիալական բաժնի կարգավիճակի փոփոխությամբ:

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանի տեղեկացմամբ 2018թ. վարչակազմի պահպանման ծախսը կկազմի 161մլն 318 հազ. դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 11մլն 236 հազար դրամով: Սամվել Հայրիյանի խոսքով՝ նվազումը պայմանավորված է վարչակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության բաժնի ենթակայության փոփոխմամբ:

Մարտակերտի շրջանի վարչակազմին 2018թ. բյուջեով հատկացվելիք գումարը, վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի հաղորդման համաձայն, կկազմի 156 մլն 386 հազ. դրամ:

Մարտունու  շրջանի վարչակազմի պահպանման ծախսը 2018 թ., վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանի փոխանցմամբ, կկազմի 180 մլն 524 հազ. դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելին է 224 հազար դրամով:

Շահումյանի շրջանի ղեկավար Հարութ Մնացականյանի տեղեկացմամբ, գալիք տարում շրջանի վարչակազմի պահպանման ծախսը կկազմի 103 մլն 373 հազ. դրամ:

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի փոխանցմամբ, վարչակազմի պահպանման ծախսերը 2018թ. կկազմեն 113 մլն 67 հազ. դրամ:

Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի փոխանցմամբ, շրջանի վարչակազմի պահպանման ծախսը կկազմի 263 մլն 407 հազ. դրամ:

2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակվի ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նոյեմբերի 24-ի համատեղ նիստում:


http://armenpress.am/arm/news/913531/

Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի