Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անվտա՞նգ են երևանյան խաղահրապարակները՝ պարզ կլինի մեկ ամիս անց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի մի շարք թաղամասերում գտնվող մանկական խաղահրապարակները երեխաների համար բնավ ապահով չեն: Սա իհարկե նորություն չէ, բայց այս խնդրով առաջին լուրջ ուսումնասիրությունը նոր է սկսվում կատարվել: Իրականացնողն էլ Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն հասարակական կազմակերպության թիմն է՝ Մարի Չակրյանի նախաձեռնությամբ: Մարին երեք երեխաների մայրիկ, ակտիվ քաղաքացի ու միաժամանակ լրագրող լինելով՝ որոշել է բարձրաձայնել խաղահրապարակների խնդիրները: Նա մասնակցել է Արևելյան գործընկերության քաղհասարակության ծրագրին, որի շրջանակներում հայտարարվել էր անհատ քաղաքացիների աջակցություն՝ որոշակի գաղափարի իրականացման համար:

Ծրագիրն իրականացվում է վեց երկրներում՝ Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Ադրբեջան ու Հայաստան: Արդյունքում ընտրվել էր 20 ծրագիր, որից երեքը՝ Հայաստանից, այդ թվում Մարիի՝ մանկական խաղահրապարակների խնդրի վերաբերյալ:
Մարին պատմում է, որ նախ և առաջ որպես մայր իրեն միշտ հուզել է մանկական խաղահրապարակների խնդիրը, քանի որ Երևանի բազմաթիվ թաղամասերում գտնվող այդ խաղահրապարակներից ոչ բոլորն են անվտանգ երեխաների համար:

Ավանում իրենք հայտնաբերել էին, որ հսկայական գազատարի բաժանարարը գտնվում է խաղահրապարակի տարածքում ու պարսպապատված չէ: Ունեն դեպքեր, երբ հոսանքի տրանսֆորմատորի անմիջապես հարևանությամբ դրված է սղարան: Խաղահրապարակի որոշ հատվածներում փափուկ հողի փոխարեն բետոն է արված: Եվ հարց է առաջանում՝ ձողերի վրա վարժանքներ անող երեխան, եթե հանկարծ ընկնի, ամենայն հավանականությամբ ոտքը կամ ձեռքը կվնասի: Խաղահրապարակի հարևանությամբ գտնվող աղբարկղերում հանդիպել են գարեջրի, շամպայնի շշեր: Այս և այլ շատ խնդիրներ կան այսօր, որ լուծված չեն:

Մեկ այլ խնդիր էլ համարում եմ այն, որ շատ դեպքերում վնասված մարզասարքը կամ խաղահրապարակի օրինակ՝ զսպանակավոր ճոճանակը անհետացել է:
«Ինձ միշտ հետաքրքրում էր՝ արդյոք գույքագրում չի՞ կատարվում, չի՞ հսկվում: Ի վերջո այդ մարզասարքերը թանկ են, չէ՞: Անընդհատ փորձել եմ գտնել ինչ–որ օրենք, որոշում, բայց չեմ գտել: Միայն այն եմ հասկացել, որ քաղաքապետարանը դրանք սարքում է, իսկ բարեկարգման, պահպանման խնդիրը մնում է թաղապետարանի վրա: Հասկանալու համար, թե ինչ գումարներ են ծախսվել բակային խաղահրապարակների կառուցման համար, հարցում արեցինք և բավական ծավալուն պատասխան ստացանք: Պարզ էր, որ այդ աշխատանքների համար պատկառելի գումարներ են ծախսվում: Այսինքն՝ ծախսվում է գումար, արվում է աշխատանք, բայց գոնե արվի ինչ–որ ստանդարտներինհամապատասխան՝ երեխաների անվտանգությունն ապահովելու համար»,– պատմեց նա: 

Մարիի խոսքով կան ստանդարտներ, որոնք շատ հեշտությամբ կարելի է ներդնել մեզ մոտ: Այժմ նրանք խորհրդակցում են ճարտարապետի, իրավաբանի հետ՝ իմանալու, թե մեզ մոտ ինչ ստանդարտներ են կիրառվում: Միաժամանակ այս օրերին էկոլոգիական մոնիթորինգի նպատակով Երևանի բոլոր 12 վարչական շրջանների մոտ 30 խաղահրապարակներից նմուշառումներ են իրականացրել՝ հասկանալու, թե այդտեղ փոշու, ծանր մետաղների ինչպիսի չափաբաժին կա:

Նմուշառումների պատասխանը կլինի մոտ մեկ ամսից: Քանի որ նմուշառում իրականացնելու պահին հողը թաց է եղել, այն պետք է լաբորատորիայում չորացնել: Ստանդարտների մասին տեղեկություններն էլ կունենան 10 օր անց: Մոտավորապես մեկ ամիս հետո էլ կունենան որոշակի պատկեր, ինչպես Մարին է ասում՝ օրենսդրական, իրավական առումով գուցե ոչ լիարժեք: Նրանք նաև ակնկալում են համագործակցել թաղապետարանների հետ: Շեշտում է, որ իրենց նպատակը այդ կառույցներին քննադատելը չէ, այլ հասկանալ՝ որն է խնդիրը:

Այդ նպատակով պատրաստվում են հարցումներ անել, քաղաքապետարանի ու թաղապետարանների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալ, պատմել նպատակների մասին:

Հարցին, թե մեկ ամիս անց ձեռքի տակ պատասխան ունենալուց հետո որո՞նք են լինելու իրենց հետագա քայլերը, Մարին պատասխանեց, որ խնդիրը պետք է քննարկեն շահագրգիռ կողմերի հետ, դիտարկեն առաջարկները, ներկայացնեն խնդիրները և խնդրեն հետևողական լինել:

Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն