Աբովյանում կառուցվելու է արևային վահանակների արտադրության գործարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության որոշմամբ «Մուլտի Սոլար» ՍՊԸ-ն կօգտնվի ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ
«Մուլտի Սոլար»-ը նախատեսում է Աբովյան քաղաքում կառուցել ամբողջովին նոր արևային վահանակների արտադրության գործարան:
«Ծրագրի ընթացքում կկատարվի 967 մլն դրամի ներդրում: Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 97 աշխատատեղ` 192 հազ. դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Կարայանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



