Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վարդաշեն» ՔԿՀ-ի առեղծվածը. ինչու պետն ազատման դիմում ներկայացրեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կալանավայրերում չլսված, չտեսնված «խոշոր» չափի՝ 30 հազար դրամանոց «սպարտիվկայի» համար քրեական հետապնդման ենթարկվող «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ Մանուկ Պողոսյանը հոկտեմբերի 26-ին աշխատանքից ազատման դիմում ներկայացրել է, սակայն դեռեւս ազատման մասին հրաման չկա, այժմ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է արդարադատության գնդապետ Վ. Եղիազարյանը: ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից եւս մեզ հայտնեցին, որ առայժմ ազատման հրաման չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 19-ից ժամանակավոր դադարեցվել են ընդամենը 7 ամիս աշխատած «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները: Դա արվել է նախաքննական մարմնի միջնորդությամբ: Մեզ հաջողվեց պարզել, որ նրա վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 311-րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալը: Պողոսյանն առայժմ կասկածյալ է: Ուշագրավ է այս գործի հարուցման նախապատմությունը: Հարուցված գործի հիմքում կալանավորի հեռախոսային խոսակցության ձայնագրությունն է, որը թերեւս արվել է ապօրինի:

Մենք, անշուշտ, չենք զարմանում, որ ՀՀ քաղաքացիներին ապօրինի գաղտնալսում են, առավել եւս՝ դատապարտյալներին։ Մեզ պատմեցին, որ կալանավորներից մեկը զանգել է իր եղբորը, ասել՝ մեր պետը կգա, էդ սպորտային համազգեստից մի հատ կտաս: Եղբայրն ասել է՝ 200 դոլարանոց «սպարտիվկեն» խի՞ տամ, դատապարտյալն էլ, թե՝ չէ, 30 հազար դրամանոցը տվեք: Պետը գնացել-վերցրել է սպորտային համազգեստը եւ տարել տուն: ՀՔԾ-ն նրա տնից «սպարտիվկան» է առգրավել, խանութից էլ՝ տեսաձայնագրությունը, որտեղ երեւում է, որ պետը գումար չի վճարել, ու այդպես գործ է հարուցվել: Հետագայում թե կալանավորը, թե խանութի աշխատողները հայտարարել են, որ նախնական պայմանավորվածությամբ գումարը վճարելու էր առաջիկայում։ Ի դեպ, այս լուրի հրապարակումից հետո օրեր շարունակ խնդրո գերատեսչություններում «արշալույսները խաղաղ» չեն, ասում են՝ վերին մակարդակով «հոգնաներ են արվել» մի շարք աշխատակիցների»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Կասեցվել է «Պանիր Լոռի 45%»-ի արտադրությունը Տպավորիչ հաղթանակ` Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Ի՞նչ էր նախատեսվում Գյումրիում. նոր մանրամասներ չկայացած ավագանու նիստի մասինՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Կյանքից հեռացել է Արմեն Իսահակյանը Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Շաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանԱռանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. եղանակի տեսություն Վախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանԻնչու է ԲՀԿ-ն հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում. հետընտրական նոր զարգացումներՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Ընդդիմությունը համախմբվո՞ւմ է․ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը նոր փուլ է մտնումՕր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Զինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՀայկական ծիրանն առաջին անգամ կհայտնվի Սինգապուրի շուկայումՈղբերգական դեպք. Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»