Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կկառուցվի հաշմանդամություն ունեցող երեխայի վերականգնողական կենտրոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները համախմբվել են բարեգործական ծրագրի շուրջ: Նոյեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ, որին կմասնակցեն Արամ MP3-ն, Հասմիկ Կարապետյանը, Նառան, Էրիկ Կարապետյանը, Մաշա Մնջոյանը, Գոհար Հովհաննիսյանը, Նարե Գեւորգյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո) և այլք։ Միջոցառման հումորային հատվածը վստահված է Հայկ Պետրոսյանին, իսկ երեկոն կվարեն ժակը և Լուսինե Բադալյանը։

Բարեգործական համերգի նախաձեռնող «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը նպատակ ունի ստեղծել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների առողջակրթական վերականգնման այլընտրանքային ծառայությունների կենտրոն: Բարեգործական համերգից ստացված հասույթը կուղղվի այդ կենտրոնի ստեղծման գործին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում կազմակերպության հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի պատասխանատու Մարիամ Հովունին նշեց, որ  նոյեմբերի 29-ին կայանալիք համերգն առաջինը չէ: Հայաստանում և Սփյուռքում իրականացվում է «Իմ ապագան քո արձագանքն է» խորագրով միջոցառումների շարք` բարեգործական համերգներ, երեկոներ, ֆլեշմոբեր և այլ միջոցառումներ:

«Արդեն մի քանի համերգ կայացել է: Նոյեմբերի 29-ին սպասվող համերգն ամփոփիչ է լինելու: Համերգը բավական հագեցած ծրագիր է ունենալու, հնչելու են ժողովրդական, էստրադային երգեր: Տոմսերի արժեքի հետ կապված նախընտրում ենք գնային ցածր սանդղակ: Տոմսերի համար սահմանել ենք 1000, 1500 և 2000 դրամ: Մատչելի տարբերակ ենք ընտրել, որ մեր համաքաղաքացիների համար հարմար լինի: Կարծում եմ, որ վերականգնողական կենտրոնի ստեղծման գործում ներդրում ունենալու հիանալի հնարավորություն է»,-ասաց Մարիամ Հովունին:

«ԷԽՈ» հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը նշեց, որ իրենք օժանդակություն են ցուցաբերում մանկական ուղեղային կաթված ունեցող շուրջ 200 երեխայի: Տրամադրում են սայլակներ, քայլակներ, խնամքի պարագաներ և անհրաժեշտ այլ օժանդակ սարքավորումներ:

«Աշխատանքի ընթացքում հասկացանք, որ պետպատվերի շրջանակում իրականացվող վերականգնողական ծառայությունները բավարար չեն: Որոշեցինք ստեղծել այնպիսի վերականգնողական կենտրոն, որ ոլորտում եղած բացը լրացնի և առաջարկի բուժման այլընտրանքային լուծում»,- ասաց Սերյոժա Օհանջանյանը: Նրա խոսքով, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները բարձրաձայնում են, որ երեխաներին ամեն օր 3-4 վերականգնողական կենտրոն են տանում, ինչը բարդ է, հոգնեցուցիչ և երեխաների վրա դրական ազդեցություն չի թողնում:

Նախատեսվում է, որ նոր կենտրոնը կմեկտեղի մի քանի ծառայություն: Կենտրոնը երեխաների համար լինելու է անվճար, սակայն ներդրվելու է այնպիսի մեխանիզմ, որ այն ինքնածախսածածկող լինի: Ներկայում բանակցություններ են տարվում կառավարության հետ, որպեսզի կենտրոնի կառուցման համար տարածք տրամադրվի: Ամենայն հավանականությամբ, տարածքի տրամադրման հարցը կկարգավորվի մինչև 2018 թվականի մարտը:

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ